Card2Card՝ Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածի կարևոր առավելություններից մեկը

Card2Card՝ Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածի կարևոր առավելություններից մեկը

Կոնվերս  Բանկի Card2Card   ծառայությունը հասանելի է նաև նոր Մոբայլ հավելվածում: Ծառայությունը Բանկի, ինչպես նաև ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող այլ բանկերի քարտապաններին հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած կետից և ցանկացած պահի փոխանցումներ կատարել նաև ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող բանկերի Mastercard,Visa և ArCa վճարային քարտերին, ինչպես նաև արտասահմանյան բանկերի վճարային քարտերին: « 2018թ-ին գործարկված այս  ծառայությունը հասանելի է, արագ և պարզ, ինչի շնորհիվ դրա նկատմամբ հաճախորդների հետաքրքրությունը զգալիորեն աճել է: 2019թ, 2018թ համեմատ, Card2Card ծառայությամբ փոխանցումների քանակային աճը կազմել է 137%, իսկ գումարային աճը՝ 132%: Արդյունքում, հաշվետու ժամանակահատվածում, կատարված փոխանցումների ծավալը կազմել է ավելի քան 21,5 մլրդ դրամ:  Մոբայլ հավելվածում ներառելով արտասահմանյան բանկերի վճարային քարտերին Card2Card փոխանցումները՝ մենք մեր հաճախորդներին հնարավորություն ենք տալիս օգտվել  նաև այս նոր ծառայությունից՝ միասին ձևավորելով առցանց հարթակներում ծառայությունների մատուցման նոր մշակույթ»,- ասել են Կոնվերս Բանկում: Card2Card ծառայությունը հասանելի է շուրջօրյա: Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ, քարտից քարտ փոխանցման պատուհանում լրացնել պահանջվող դաշտերը և իրականացնել փոխանցումը: Գումարը ստացողի քարտին մուտքագրվում և ստացողին հասանելի է դառնում վայրկյանների ընթացքում: Նշենք, որ փետրվարին գործարկված Մոբայլ հավելվածը կարելի է ներբեռնել հետևյալ հղումներով՝ Android 👉 https://bit.ly/2SLJ3vT iOS 👉 https://apple.co/37MK9f0 Իսկ Card2Card  ծառայությունը հասանելի է նաև Բանկի հաճախորդ չհանդիսացող անձանց համար Կոնվերս Բանկի Վճարային պորտալում՝    https://onlinepayments.conversebank.am/hy/service?id=CardToCardTransfer     հղումով: Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: