Լևոն Արոնյանի կինը մահացավ
01:18 | 2020-03-31
Քիչ առաջ մահացել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Վերջինս ավտովթարի էր ենթարկվել մարտի 14-ին Սեբաստիա փողոցում Lexus մակնիշի ավտոմեքենայով բախվելով «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։ Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։
Լևոն Արոնյանը թվիթերյան էջում հայտնել է. «Խոսքեր չունեմ՝ արտահայտելու ցավս կնոջս ՝ Արիանանի մահվան կապակցությամբ: Նա խելացի, աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որն ապրում էր գեղեցիկ կյանքով … Ես սիրում եմ քեզ սիրելիս, ննջիր խաղաղությամբ»,- գրել է Արոնյանը