Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են հեռավար ուսուցման համար ՀՀ ԿԳՄՍՆ կրթական հարթակներ

Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են հեռավար ուսուցման համար ՀՀ ԿԳՄՍՆ կրթական հարթակներ

Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման զարգացման նախաձեռնությանը: Ստեղծված իրադրության պայմաններում հեռավար ուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար առավել քան երբևէ կարևորվում է գործարար ոլորտ-պետություն համագործակցությունը: Այսօրվանից (30.03.2020) սկսած առանց հավելյալ վճարի (առանց տարիֆիկացման) Վիվա-ՄՏՍ-ի հետվճարային ու կանխավճարային բաժանորդների համար հասանելի կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հեռավար ուսուցման հետևյալ կայքերը. www.emis.am www.armedu.am www.escs.am Հո՛գ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները: