ՖԻԴԵ-ն հետաձգել է մայիսին կայանալիք կանանց Գրան պրին
18:25 | 2020-03-30
Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հետաձգել է կանանց Գրան պրին:
Այս մասին հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը: Իտալական Սարդինիա քաղաքում նախատեսված Գրան պրին պետք է կայանար մայիսի 2-15-ը, սակայն հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Դեռևս հայտնի չէ, թե հետագայում որտեղ և երբ կանցկացվի մրցաշարը:
Ավելի վաղ ՖԻԴԵ-ն հետաձգել էր նաև շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի հավակնորդների մրցաշարը: