EasyPay`  Արցախբանկի նոր գործընկեր

EasyPay` Արցախբանկի նոր գործընկեր

Այսուհետ «Արցախբանկ» ՓԲԸ հաճախորդ ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն Բանկի կողմից մատուցվող ծառայությունների գծով վճարումներն իրականացնել  նաև առցանց`  EasyPay վճարային համակարգի միջոցով: EasyPay-ով վճարումներ կարող են կատարվել ընկերության 2000-ից ավելի վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղակայված են ինչպես ՀՀ ողջ տարածքում, այնպես էլ ԱՀ-ում: Առանց Բանկի մասնաճյուղ այցելելու EasyPay տերմինալների միջոցով հաճախորդները 24/7 ռեժիմով կարող են իրականացնել.
  • խնայողական հաշիվների համալրումներ (պահանջվում է բանկային հաշվի համարը),
  • քարտային հաշիվների համալրումներ (պահանջվում է քարտի համարը),
  • կուտակային ավանդի համալրումներ (պահանջվում է պայմանագրի կոդը),
  • վարկի մարումներ (պահանջվում է վարկային կոդը):
EasyPay վճարային համակարգի միջոցով իրականացվող գործարքների սակագներին կարող եք ծանոթանալ https://www.easypay.am/#/services-physical?id=8 հղումով:   Հոգ տանելով մեր քաղաքացիների առողջության մասին՝ Արցախբանկը կոչ է անում բոլորին առավելագույնս օգտվել անկանխիկ վճարային միջոցներից և Բանկի հեռահար սպասարկման ծառայություններից:   «Արցախբանկ» ՓԲԸ Մարքեթինգի և ՀԿ բաժին