Դուրտմունդի «Բորուսիան» վերսկսում է մարզումները

Դուրտմունդի «Բորուսիան» վերսկսում է մարզումները

Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն մարտի 30-ից կվերսկսի մարզումները: Այս մասին գրում է Bild-ը: Թեպետ դեռևս հայտնի չէ, թե Բունդեսլիգան երբ է վերսկսվելու, սակայն «Բորուսիա»-ն կվերադառնա մարզաբազա: Զգուշանալով կորոնավիրուսից, թիմը մարզումներ կանցկացնի երկուական ֆուտբոլիստներից կազմված խմբերով: Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին և, ըստ նախնական տեղեկությունների, կարող է վերսկսվել միայն ապրիլի 30-ից հետո: