Նոր արգելք. Խոշոր չափի տուգանք՝ մեքենաները առանց կատալիզատորների շահագործելու համար. «Ժամանակ»

Նոր արգելք. Խոշոր չափի տուգանք՝ մեքենաները առանց կատալիզատորների շահագործելու համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը քննարկման է ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում է տուգանք սահմանել տրանսպորտային միջոցները առանց չեզոքացման համակարգի (կատալիզատորների) շահագործման համար: Քաղաքացիների համար տուգանքը կլինի 300 հազար դրամ, իսկ պաշտոնատար անձանց համար՝ 500 հազար դրամ: Հետաքրքիրն այն է, որ տուգանք կկիրառվի 2020թ. հունվարի 1-ից հետո ներմուծված և շահագործված ավտոմեքենաների համար: Կառավարությունը նման տուգանքի կիրառումը պայմանավորում է այն հանգամանքով, որ առանց չեզոքացման համակարգի մեքենաները մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ վնասակար նյութեր, որոնք վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Անհասկանալի է միայն, թե ինչու կառավարությունն այդ արգելքը չէր սահմանում ավելի շուտ, երբ մարդիկ մասսայաբար վաճառում էին իրենց մեքենաների կատալիզատորները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: