Բենզինն էժանացել է. Ինչու չի փոխվել դիզվառելիքի գինը. «Ժամանակ»

Բենզինն էժանացել է. Ինչու չի փոխվել դիզվառելիքի գինը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում կտրուկ էժանացել է բենզինի գինը՝ 430 դրամից հասնելով 330 դրամի: Սա պայմանավորված է միջազգային շուկայում նավթի համաշխարհային գների աննախադեպ անկմամբ: Սակայն անհասկանալի է դիզվառելիքի գնի գրեթե անփոփոխ մնալը, ինչը շատ կարևոր է հատկապես գարնանային գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար: Գյուղտեխնիկան աշխատում է բացառապես դիզելային վառելիքով: Այս խնդրին անդրադարձել էր նաև վարչապետ Փաշինյանը, սակայն էական տեղաշարժ չկա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: