Apple-ը դադարել է լինել գերթանկարժեք ընկերություն

Apple-ը դադարել է լինել գերթանկարժեք ընկերություն

Ամերիկյան Apple ընկերությունը դադարել է լինել գերթանկարժեք ընկերություն այն բանից հետո, երբ նրա շուկայական կապիտալիզացիան 1 տրիլիոն դոլարից ցածր արդյունք է գրանցել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Երկուշաբթի՝ մարտի 23-ին կայացած առևտրային նստաշրջանի արդյունքում ամերիկյան տեխնոլոգիական հսկայի բաժնետոմսերը նվազել են 2,1 տոկոսով և փակվել մեկ բաժնետոմսի դիմաց 224,37 դոլարով: Արդյունքում, ընկերության ընդհանուր արժեքը նվազել է մինչև 982 միլիարդ դոլար: Բաժնետոմսերի անկումը տեղի է ունեցել ֆինանսական շուկաներում տիրող խուճապի ֆոնին՝ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի պատճառով: Այժմ միակ ամերիկյան ծայրահեղ թանկարժեք ընկերություն համարվում է Microsoft-ը: Նրա շուկայական կապիտալիզացիան գնահատվում է 1,03 տրիլիոն դոլար: