WhatsApp-ում COVID-19-ի վերաբերյալ ԱՀԿ-ի տվյալներով «բոթ-չաթ» է հայտնվել

WhatsApp-ում COVID-19-ի վերաբերյալ ԱՀԿ-ի տվյալներով «բոթ-չաթ» է հայտնվել

WhatsApp մեսենջերում «բոթ-չաթ» է հայտնվել, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվությունն է տրամադրում COVID-19-ի վերաբերյալ։ Այս մասին հաղորդվում է Facebook ընկերության կայքում, որին պատկանում է հավելվածը։ Ալիքը կոչվում է WHO Health Alert։ Դրանում տեղեկատվություն է տրամադրվում կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերյալ, ինչպես նաև խորհուրդներ կլինեն ուղևորությունների հետ կապված։ Բացի այդ, կհերքվեն կամ կհաստատվեն վիրուսի մասին շրջանառվող խոսակցություններն ու լուրերը։ Ծառայությունն անվճար հիմունքներով է տրամադրվում։ Դրանից օգտվելու համար պետք է «Hi» բառն ուղարկել ԱՀԿ-ին պատկանող +41-79-893-1892 հեռախոսահամարին։