Ամերիկյան ընկերությունների կորուստները կորոնավիրուսի պատճառով կարող են 4 տրիլիոնի հասնել

Ամերիկյան ընկերությունների կորուստները կորոնավիրուսի պատճառով կարող են 4 տրիլիոնի հասնել

Ամերիկյան ընկերությունների կորուստները նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պատճառով կարող են 4 տրիլիոնի հասնել, ասվում է Bridgewater հեջ-ֆոնդի զեկույցում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով փաստաթղթի տեքստին։ Հիմնադրամի տվյալներով, պետական և մասնավոր հատվածի ամերիկյան ընկերությունները եկամուտների լուրջ կորուստներ են ունենալու։ Նշվում է, որ եկամուտների ամենազգալի կրճատում է սպասվում այն ընկերություններին, որոնք աշխատում են էներգետիկ և զբոսաշրջային ոլորտներում․ նրանք 2 տրիլիոն կկորցնեն։ Բացի այդ, զեկույցում նշվում է, որ այդ կորուստները, անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում, կարող են հանգեցնել ԱՄՆ ՀՆԱ-ի 6%-ի չափով նվազման՝ ընթացիկ տարվա համեմատությամբ։