Stop fake. 4 կեղծիքներ IQOS-ի մասին: Ուկրաինական ԶԼՄ-ների լրագրողական հետաքննություն

Stop fake. 4 կեղծիքներ IQOS-ի մասին: Ուկրաինական ԶԼՄ-ների լրագրողական հետաքննություն

Մեր ամենասիրելի զբաղմունքը փաստեր ստուգելն է: Ժամանակ առ ժամանակ մենք ամբողջ թիմով բացում ենք լուրերի ցանկը, ընտրում ենք թեմա, որն առավել հաճախ է հանդիպում, և ստուգում ենք հոդվածները: Այնուհետև, գնահատում ենք տեղեկատվության հուսալիությունն ու օբյեկտիվությունը, հղումները սկզբնաղբյուրին, նյուփերի համապատասխանությունը սկզբնաղբյուրներին, ինչպես նաև հենց սկզբնաղբյուրների հուսալիությունը: Վերջերս ԶԼՄ-ներում տարածում են գտել IQOS-ի հետ կապված խաբեությունների վերաբերյալ հոդվածներ: Ներքևում Ձեզ կներկայացնենք IQOS-ի վերաբերյալ չորս ամենահայտնի նորությունները, որոնք տարածում են գտել ԶԼՄ-ներում, և կստուգենք, արդյո՞ք դրանք ճշմարիտ են:
  1. «FDA-ն արգելել է IQOS-ի վաճառքն ԱՄՆ-ում» – ԿԵՂԾԻՔ
Այս ֆեյքի սկզբնաղբյուրը չկարողացանք գտնել: Այդ պատճառով կստուգենք միակ վստահելի աղբյուրն այս հարցում՝ FDA պաշտոնական կայքը: Ի գիտություն. FDA (Food & Drug Administration) – ԱՄՆ-ի պետական մարմին է, որը պատասխանատու է սննդամթերքի, դեղորայքի և ծխախոտային և անասնապահական արտադրանքի ինչպես նաև կենդանիների կերերի որակի վերահսկողության համար: FDA-ն է ընդունում ցանկացած նոր պրոդուկտների վաճառքի թույլտվության վերաբերյալ որոշումները: Յուրաքանչյույր արտադրող դիմում է ներկայացնում, որն ուսումնասիրվում է FDA լիազոր կոմիտեյի կողմից:. IQOS-ի դիմումը FDA-ն ուսումնասիրել է երկու տարի, որի ընթացքում կազմակերպության ծխախոտային արտադրանքի կոմիտեն նույնիսկ մի շարք ինքնուրույն հետազոտություններ է անցկացրել: 2019թ. Ապրիլի 30-ին FDA-ը հրապարակել է պաշտոնական հայտարարություն. «FDA-ը թույլատրում է IQOS թութունի տաքացման համակարգի վաճառքը» (“FDA permits sale of IQOS tobacco heating system”): Ուսումնասիրելով մի շարք պետություններում ԶԼՄ-ների հրապարակած հոդվածները`պարզ դարձավ, որ FDA-ի վերը նշված հայտարարությունը հերքվեւմ է հիմնականում երկու երկրներում՝ Ուկրաինայում և Հայաստանում: Եզրակացություն: «IQOS-ն արգելված է ԱՄՆ-ում» բացահայտ պատվեր հակառակորդի կողմից:
  1. «IQOS-ն արգելված է առաջատար պետություններում, այն փորձարկվում է երրորդ աշխարհի պետությհուններում, ինչպիսին է Ուկրաինան» - ԿԵՂԾԻՔ
Եվս մեկ նորություն, որտեղ բացակայում է որևէ վստահելի սկզբնաղբյուր. Նորությունն առաջին անգամ հայտնվել է լվովյան ԶԼՄ-ներում, որտեղից էլ մյուս ԶԼՄ-ներն այն կրկնօրինակել են: Որպես զարգացած երկրի օրինակ, որտեղ «արգելվել» է IQOS-ը, բերվում է ԱՄՆ-ն (մենք արդեն ստուգել ենք այս լուրի ճշմարտացիությունը): Միաժամանակ, նշվում են Ուկրաինան և Նոր Զելանդիան: Այս լուրը ստուգելու համար օգտվենք երկու աղբյուրներից՝ 2018 ՄԱԿ-ի զեկույցը, ինչպես նաև Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության կայքը, որտեղ նշված են այն երկրները, որտեղ խաշտոնապես վաճառվում է IQOS: IQOS-ը պաշտոնապես վաճառվում է  բարձր կենսամակարդակ ունեցող 40 պետություններից 25-ում (որտեղ Նոր Զելանդիան, ի դեպ, զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը): Այս պետությունների ցանկում են Շվեյցարիան, Գերմանիան, Ավստրիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ճապոնիան, Իտալիան և այլն: Իտալիայում և Ճապոնիայում բրենդի հաջողությունից հետո այն սկսեց վաճառվել այլ երկրներում: Երրորդ աշխարհի պետություններից ոչ մեկում IQOS չի վաճառվում: Եզրակացություն. «IQOS-ը փորձարկվում է երրորդ աշխարհի պետություններում, այնպիսիք ինչպիսին Ուկրաինան է» - փաստերի նպատակադրված աղավաղում, կեղծ վերնագրերի օգատգործում
  1. «Ուկրաինայում յուրաքանչյուր հինգերորդ դեռահաս օգտագործում է IQOS» - ԿԵՂԾԻՔ
Լուրերում ԶԼՄ-ները անընդհատ հղում են կատարում մեկը մյուսին: Լրագրողական հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ սկզբնաղբյուր է bne Intellinews անգլալեզու պարբերականը, որը գրանցված է Գերմանիայում: BNE-ն հիմնվում է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Global youth tobacco survey միջազգային ուսումնասիրության վրա: ԱՀԿ-ի գնահատմամբ 13-15 տարեկան ուկրաինացի դեռահասների 40%-ը փորձել են էլեկտրոնային սիգարետ, իսկ 18%-ը այն օգտագործում են պարբերաբար: IQOS-ը չի հանդիսացել ուսումնասիրության առարկա և ընդհանրապես հարցմանը չի մասնակցել: IQOS-ի և դեռահասների վերաբերյալ ոչ մի վիճակագրություն գոյություն չունի: Ի տարբերություն վեյփերի և դրան վեբ կայքերի, IQOS-ի կայքն ամբողջովին փակ է էկրանով, որը զգուշացնում է, որ տվյալ ապրանքատեսակը նախատեսված է չափահաս ծխողների համար: Սարքի վաճառքն իրականացվում է ֆիրմային խանութների ցանցի միջոցով, միաժամանակ, պաշտոնական կայքում ներկայացված է Ուկրաինայում արտադրանքի սերտիֆիկացումն ապացուցող ամբողջ թղթաբաբնությունը: Եզրակացություն. «Ուկրաինայում յուրաքանչյուր հինգերորդ դեռահաս օգտագործում է IQOS» - փաստերի նպատակաուղղված աղավաղում և սկզբնաղբյուրների տեղեկատվության փոփոխություն
  1. «Արտադրողը հայտարարում է, որ IQOS-ն օգտակար է» - ԿԵՂԾԻՔ
Այս պնդումը նույնպես առաջին անգամ հայտնվել է վերը նշված լվովյան կայքում: Այնուամենայնիվ, չկա այս պնդումը հաստատող ոչ մի աղբյուր: Մենք մանրամասնորեն ուսումնասիրեցինք IQOS-ի պաշտոնական կայքը՝ iqos.ua, ինչպես նաև Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի պաշտոնական կայքը՝ pmi.com. ընկերության կողմից չկա ոչ մի պաշտոնական կամ ոչ պաշտոնական հայտարարություն այն մասին, որ IQOS-ն օգտակար է: Ավելին, արտադրողն ամենուր նշում է, որ անցումն IQOS-ի չի բացառում առողջության համար բոլոր ռիսկերը, և խորհուրդ է տալիս սեփական առողջության մասին հոգ տանող անձանց թողնել ծխելը: Համապատասխան զգուշացումները փակցված են նաև IQOS-I Heets գլանակների տուփերի վրա: Եզրակացություն. «Արտադրողը հայտարարում է, որ IQOS-ն օգտակար է» - սուտ է: Եվ ամենայն հավանականությամբ սա ոչ թե սև փիար է, այլ ԶԼՄ-ների անիրազեկություն: Աղբյուրը՝ 112.ua