Նեմցովի սպանության մեջ մեղադրվողը կարող էր կեղծ փաստաթղթերով տեղաշարժվել Ռուսաստանի տարածքում

Նեմցովի սպանության մեջ մեղադրվողը կարող էր կեղծ փաստաթղթերով տեղաշարժվել Ռուսաստանի տարածքում

Սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դստեր փաստաբան Վադիմ Պրոխորովը պնդում է, որ հանցագործության մեջ մեղադրվող Ռուսլան Մուխուդինովը կեղծ փաստաթղթերով կարող էր այցելել Նովի Ուրենգոյ և Ռուսաստանի այլ շրջաններ՝ մնալով անպատիժ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ նրա, Մուխուդինովը կարող էր ապահով տեղաշարժվել ՌԴ տարածքում և «ԱԴԾ-ն ուժ չգտավ նրան ձերբակալելու համար»: Պրոխորովը նաև ասել է, որ գործի քննությունը երկարացվել է մինչև 2020 թ.-ի մայիսը, բայց նա կասկածում է, որ «իրականում քննչական որևէ գործողություն չի կատարվում»: Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ: Առկա տվյալների համաձայն, Նեմցովի սպանության գործով անցնում են նաև ՆԳՆ նախկին աշխատակից Զաուր Դադաևը, Խամզաթ Բախաևը, որն, ըստ հետաքննության, իր հանցակիցներին տեղեկատվություն է մատակարարել, և պետք է նրանց հետքերը թաքցներ հանցագործությունից հետո, Թեմիրլան Էսկերխանովը, որը մեղադրվում է Նեմցովին հետևելու մեջ, ինչպես նաև Անզոր և Շադիդ Գուբաշևներ եղբայրները: Նեմցովը գնդակահարվել է 2015 թ.-ի փետրվարի 27-ին՝ Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջի վրա: Դեպքի վայրում, այսպես կոչված, «ժողովրդական հուշահամալիր» է հայտնվել: