Պուտինը խոստովանել է, որ չի օգտվում տեխնոլոգիական առաջընթացի պտուղներից

Պուտինը խոստովանել է, որ չի օգտվում տեխնոլոգիական առաջընթացի պտուղներից

Լրագրող Անդրեյ Վանդենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հարցրել է, թե ինչ կարծիք ունի տեխնոլոգիական առաջընթացի վերաբերյալ: Քաղաքական գործչի պատասխանը հրապարակել է ՏԱՍՍ-ը: Պուտինը շեշտել է, որ վերջին 20 տարում նկատվող տեխնոլոգիական առաջընթացը հնարավոր չէ կանգնեցնել: «Եվ պետք չէ: Մենք չենք պատրաստվում դա անել»,- հավելել է նա: Այնուհետև լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք պետության ղեկավարն օգտագործում է այդ առաջընթացի պտուղները, ինչին Պուտինը պատասխանել է, որ չի օգտագործում և ինքն «այլ հնարավորություններ ունի»: Նա պատմել է, որ երբ զանգահարել է տղային, ում դեկտեմբերին հրավիրել էր Կրասնայա Պոլյանա, նրան հեռախոս է տրամադրել իր մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ինձ համար ավելի հեշտ է վերցնել հատուկ կապի խոսափողը և միանալ ցանկացած բաժանորդի հետ»,- բացատրել է նախագահը: