ՉԺՀ-ի փորձագետները պլանավորում են կորոնավիրուսը վերահսկողության տակ առնել ապրիլին

ՉԺՀ-ի փորձագետները պլանավորում են կորոնավիրուսը վերահսկողության տակ առնել ապրիլին

Չինացի և օտարերկրացի փորձագետները կարծում են, որ COVID-19 կորոնավիրուսի տարածման իրադրությունը կհաջողվի վերահսկողության տակ առնել ապրիլի կողմերը, հայտարարել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի փորձագիտական հանձնախմբի ղեկավար Չժուն Նանշանը: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ մասնագետները կանխատեսել էին, որ վարակի տարածման առավելակետը կհամընկնի փետրվարի կեսերին կամ վերջին: Կտրուկ բռնկում է տեղի ունեցել Ուհանում՝ Հուբեյի մայրաքաղաքում, բայց մյուս քաղաքներում դա տեղի չունեցավ: Փորձագետի խոսքով՝ «փետրվարի 15-ից հետո հիվանդացածների քանակն սկսել է նվազել», և այժմ վստահություն կա, որ համաճարակը «հիմնականում վերահսկողության տակ կլինի ապրիլին», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: