Պոմպեոն հիշեցրել է Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու մասին՝ որպես ՌԴ-ի պատժամիջոցների չեղարկման պայման

Պոմպեոն հիշեցրել է Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու մասին՝ որպես ՌԴ-ի պատժամիջոցների չեղարկման պայման

ԱՄՆ-ը չի ճանաչում Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի նկատմամբ և պահանջում է թերակղզին վերադարձնել Ուկրաինային, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ, որը նվիրված է «Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման» վեցերորդ տարեդարձին: «Ինչպես ընդգծվում է 2018 թ.-ի Ղրիմի հռչակագրում, Միացյալ Նահանգները չի ճանաչում և երբեք չի ճանաչի Ռուսաստանի ինքնիշխանությունը թերակղզու նկատմամբ: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել Ղրիմի բռնազավթումը»,- ասվում է Պոմպեոյի հայտարարության մեջ, որը տարածվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից: Պոմպեոն նշել է, որ «Ղրիմի աճող ռազմականացումը սպառնալիք է ընդհանուր անվտանգության համար», ինչպես նաև մեղադրել է Ղրիմի իշխանություններին՝ մարդու իրավունքներն ու ազատությունները, ներառյալ կրոնի ազատությունը խախտելու, ինչպես նաև Ղրիմի թաթարների շահերը սահմանափակելու մեջ: «ԱՄՆ-ը դատապարտում է Ռուսաստանի անօրինական գործողությունները Ղրիմում և Դոնբասում, և կպահպանի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, քանի դեռ Ղրիմի վերահսկողությունը չի վերադարձվել Ուկրաինային և ՌԴ-ն լիովին չի կատարել իր պարտավորությունները Մինսկի համաձայնագրերով»,- ասել է Պոմպեոն: