Մադուրոն հորդորել է Թրամփին հանգիստ թողնել Վենեսուելան

Մադուրոն հորդորել է Թրամփին հանգիստ թողնել Վենեսուելան

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Վենեսուելան հանգիստ թողնելու խնդրանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Վենեսուելայի ղեկավարը նշել է, որ Թրամփը, Հնդկաստան կատարած վերջին այցի ընթացքում, ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև հարաբերությունները քննարկելու փոխարեն խոսել է միայն Վենեսուելայի մասին: Մադուրոն շեշտել է, որ իր երկիրը «ապագա ունենալու իրավունք ունի»: 2019 թ.-ի հունվարի 21-ին Վենեսուելայում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին: Արդյունքում, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն ապօրինաբար իրեն հայտարարեց պետության ժամանակավոր ղեկավար: Մի շարք երկրներ, Միացյալ Նահանգների գլխավորությամբ, Գուայդոյին ճանաչեցին որպես Վենեսուելայի ղեկավար: Իսկ Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և մի շարք այլ երկրներ աջակցեցին Մադուրոյին՝ որպես լեգիտիմ նախագահի: