Թրամփը խոստացել է արագ ստեղծել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ

Թրամփը խոստացել է արագ ստեղծել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքը լավ է ընթանում, այն կարող է ստեղծվել բավականին արագ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: «Պատվաստանյութի ստեղծման աշխատանքը նորմալ է ընթանում: Ես խոսեցի բժիշկների հետ. մենք կարող ենք համեմատաբար արագ մշակել պատվաստանյութը»,- ասել է նա: Ընդ որում, Թրամփը չի բացառում, որ կորոնավիրուսը կարող է նաև չտարածվել ԱՄՆ-ում: Իր հերթին, Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին հայտնել է, որ ԱՄՆ-ը նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները կսկսի մոտավորապես երկու ամսից: Նա հավելել է, որ հիվանդների բուժման համար պատվաստանյութը կարող են կիրառել մեկ տարի անց: