Կորոնավիրուսը հասավ Դանիա և Էստոնիա

Կորոնավիրուսը հասավ Դանիա և Էստոնիա

Նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Դանիայում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Վարակվածը վերջերս է երկիր վերադարձել Իտալիայի հյուսիսի լեռնադահուկային առաողջարանում հանգստանալուց հետո: Տղամարդը կարանտինում է: Նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է նաևԷստոնիայում: Այդ մասին հայտնել է երկրի սոցիալական գործերի նախարարը: «Այսօր առավոտյան տեղեկություն է ստացվել, որ էստոնիայում փետրվարի 26-ի երեկոյի դրությամբ հայտնաբերվել է առաջին վարակվածը,- հայտարարել է նա ETV հեռուստաալիքին, հավելելով, որ խոսքը վերաբերում է Էստոնիայի մշտական մի բնակչի, որը երկրի քաղաքացի չէ: