Պուտինը պատասխանել է նմանակի մասին հարցին

Պուտինը պատասխանել է նմանակի մասին հարցին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է իր նմանակի մասին հարցին: Պետության ղեկավարին այս մասին խոսել է ТАСС-ին տված հարցազրույցում՝ «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի շրջանակում: Լրագրող Անդրեյ Վանդենկոն նշել է, որ ինքը որոշել է ստուգել Պուտին անունով ամենատարածված հարցումները և պարզել, որ դրանց թվում են «Պուտին instagram», «Պուտին Զելենսկի» «Պուտին նմանակ ապացույց»: Այս կապակցությամբ նա հարցրել է, թե արդյոք երկրի ղեկավարն ունի նմանակ:Պուտինը պատասխանել է, որ չունի: Միևնույն ժամանակ, նախագահը խոստովանել է, որ առաջացել է նման գաղափար: «Սակայն, ես հրաժարվել եմ նմանակներից: Դա ահաբեկչության դեմ պայքարի ամենադժվար ժամանակներն էին », - ասել է նա: