Սաուդյան Արաբիան կորոնավիրուսի ֆոնին դադարեցնում է ուխտավորների մուտքը երկիր

Սաուդյան Արաբիան կորոնավիրուսի ֆոնին դադարեցնում է ուխտավորների մուտքը երկիր

Սաուդյան Արաբիան մի շարք միջոցներ է ձեռնարկել իր տարածքում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այդ մասին հայտնել է թագավորության ԱԳ նախարարությունը: Երկրի կառավարությունը կարգադրել է դադարեցնել ումրայի՝ փոքր հաջի նպատակով անձանց մուտքը երկիր, որը մահմեդականներն իրականացնում են ցանկացած ժամանակ, բացառությամբ մեծ հաջի ամսի: Բացի դրանից, ժամանակավորապես արգելքի տակ է հայտնվել այն երկրներից զբոսաշրջիկների այցելությունը թագավորություն, որոնց տարածքում «կորոնավիրուսի բռնկում է արձանագրված»՝ Սաուդյան Արաբիայի «առողջապահության իրավասու մարմինների չափանիշներին համապատասխան»: