Չինաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 29 մարդ

Չինաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 29 մարդ

Չինաստանում նախորդ օրը գրանցվել է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 29 դեպք․ 433 մարդ վարակվել է: Մահվան բոլոր դեպքերից 26-ը գրանցվել են վարակի տարածման Էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում: Այդ մասին հայտնել է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեն։ Դեկտեմբերից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել է 2744, գրանցվել է հիվանդանալու 78 հազար 497 դեպք: Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում է 43 հազար, ավելի քան 8 հազար հիվանդների վիճակը գնահատվում է՝ ծանր: Միևնույն ժամանակ 32,5 հազարից ավելի մարդ ապաքինվել և դուրս է գրվել բուժհիմնարկներից: Նախօրյակին Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեն հայտնել էր կորոնավիրուսից 52 մահացածի և 406 նոր հիվանդացածների մասին: Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: