Միլուոքիի գարեջրի գործարանում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր

Միլուոքիի գարեջրի գործարանում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Միլուոքիի քաղաքում անհայտ անձը կրակ է բացել Molson Coors գարեջրի գործարանի գրասենյակում: Milwaukee Journal Sentinel-ի համաձայն, միջադեպի հտևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, այդ թվում՝ հրաձիգը: Կրակոցները տեղի են ունեցել շենքի երկրորդ հարկում, ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին էլեկտրոնային նամակ է ուղարկել՝ խնդրելով անվտանգ տեղ գտնել և մնալ այնտեղ: Ոստիկանությունը շրջափակել է գրասենյակի տարածքը: Մոտակայքում կան այլ ընկերությունների գրասենյակներ, մասնավորապես՝ Harley-Davidson-ի: Դրանք նույնպես շրջափակված են: Հրաձիգի շարժառիթը և նրա ինքնությունը անհայտ են: Նաև անհայտ է, թե ինչի արդյունքում է նա զոհվել: https://twitter.com/SarahHauer/status/1232781325150674950?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1232781325150674950&ref_url=https%3A%2F%2Ftvrain.ru%2Fnews%2Fv_miluoki_proizoshla_strelba_v_ofise_pivovarennoj_kompanii_pogibli_sem_chelovek-503605%2F