Թրամփի շտաբը հայց է ներկայացրել NYT-ի դեմ՝ Ռուսաստանի հետ դավադիր կապի մեջ լինելու մեղադրանքների համար

Թրամփի շտաբը հայց է ներկայացրել NYT-ի դեմ՝ Ռուսաստանի հետ դավադիր կապի մեջ լինելու մեղադրանքների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը դատական հայց է ներկայացրել Նյու Յորքի Գերագույն դատարան՝ ընդդեմ The New York Times պարբերականի «Ռուսաստանի հետ դավադիր կապի մեջ լինելու կեղծ մեղադրանքների» համար։ Այս մասին հաղորդում է Twitter-ը։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահի իրավաբանական ավագ խորհրդատու Ջենա Էլիսը, հայցը միտված է պարբերականին պատասխանատվության ենթարկելու՝ Թրամփի դեմ դիտավորյալ կեղծ հայտարարություններ հրապարակելու համար։ Նրա խոսքերով, նման հայտարարությունները եղել են և առաջվա պես հանդիսանում են «100% կեղծ և զրպարտչական»։ Էլիսը նշել է, որ թերթը տեղյակ է եղել հաղորդագրությունների ոչ ճշմարտացի լինելու մասին, սակայն հրապարակել է դրանք Թրամփի ընտրարշավին վնասելու համար։