Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է. «Հարգարժան տիկին Մերկել, Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության մասին։ Հայ ժողովրդի և իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտ­նում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ համբերություն և ոգու արիություն, իսկ վիրա­վոր­ներին՝ շուտափույթ ապաքինում»: