Սանկտ Պետերբուրգի դիահերձարանի աշխատողներին փետրվարի 23-ի կապակցությամբ շնորհավորել են ստրիպտիզով

Սանկտ Պետերբուրգի դիահերձարանի աշխատողներին փետրվարի 23-ի կապակցությամբ շնորհավորել են ստրիպտիզով

Սանկտ Պետերբուրգի դատաբժշկական փորձաքննության բյուրոյում փետրվարի 23-ի կապակցությամբ տեղի է ունեցել կորպորատիվ երեկույթ, որին մերկապարուհի են հրավիրել, գրում է Fontanka-ն: Իշխանությունները ստուգում են անցկացնում: Դիակների դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Վիկտոր Վասիլենկոն հաստատել է, որ «դիահերձարան երիտասարդ տիկին է եկել, շնորհավորել»: Նրա խոսքով, միջոցառումն անցկացվել է աշխատակիցների հանգստի ընդհանուր սենյակում: «Սովորական աղջիկ էր»,- հավելել է նա: Սանկտ Պետերբուրգի առողջապահության կոմիտեն հայտարարել է, որ տեսագրության հետ կապված ստուգում է իրականացվելու: Դրա համար դիահերձարանի պետը ընդհատել է գործուղումը: