Սաուդյան Արաբիան կարող է դուրս գալ Ռուսաստանի հետ նավթային դաշինքից. WSJ

Սաուդյան Արաբիան կարող է դուրս գալ Ռուսաստանի հետ նավթային դաշինքից. WSJ

Սաուդյան Արաբիան քննարկում է նավթի արդյունահանման հարցով Ռուսաստանի հետ քառամյա դաշինքից դուրս գալու հարցը՝ համաշխարհային պահանջարկի նվազման պատճառով, ինչը տեղի է ունեցել Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ իրազեկ աղբյուրներին հղումով: Պարբերականի տեղեկություններով, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչները բանակցություններ կանցկացնեն երկրների կողմից նավթի արդյունահանումը օրական 300000 բարելով կրճատելու վերաբերյալ: Պարբերականը նշում է, որ Էր Ռիադն անհանգստություն է հայտնել նավթի պահանջարկի վրա կորոնավիրուսի բացասական ազդեցության վերաբերյալ, մինչդեռ ռուսական կողմը կարծում է, որ արդյունահանման լրացուցիչ կրճատման համար հիմքեր չկան: Ռուս պաշտոնյաները նշում են, որ Չինաստանում բիզնեսը վերականգնվում է, և համաճարակը սահմանափակ ազդեցություն ունի նավթի պահանջարկի վրա: Ավելի վաղ Ռուսաստանը չէր համաձայնել նավթի արդյունահանումն օրական 600000 բարելով լրացուցիչ կրճատելու Սաուդյան Արաբիայի առաջարկությանը, որից հետո քվոտան կկազմեր օրական 2.3 միլիոն բարել: Ինչպես հայտնի է, OPEC+ նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրի մասնակից երկրների ներկայացուցիչների հանդիպումը նախատեսված է մարտի 5-6-ին: