Փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին

Փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն արդեն մի քանի ամիս է Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանի հետ աշխատում են մի հետաքրքիր ու կարևոր նախագծի վրա։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տիգրան Վիրաբյանն ասել է, թե համատեղ պատրաստում են ստեղծագործություն, որի հիման վրա պետք է բեմադրվի ներկայացում: «Ներկայացման հիմքում լինելու են Մոնթեի՝ Սեդային հասցեագրված նամակները, որոնք արտացոլում են Մոնթեի կյանքի տարբեր շրջափուլեր՝ այդ թվում Արցախյան պատերազմի ժամանակահատվածը: Այս ներկայացման շնորհիվ մենք Հայաստանին և աշխարհին ևս մեկ անգամ ցույց կտանք Մոնթե Մելքոնյանի տեսակը որպես մարդ, մարտիկ և հերոս»,- նշել է Վիրաբյանը։ Նրա խոսքով, նախագծում իր մասնակցությունն ունի Սեդան, ում հետ ակտիվ ռեժիմով աշխատում են նամակների վրա և ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ կունենան պատրաստի նյութ և կսկսեն բեմադրական աշխատանքները: «Այդ փուլում նախագծի աշխատանքներում կներգրավվեն Հայաստանում ոլորտի լավագույն ստեղծագործողներից շատերը, որպեսզի ունենանք Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին արժանի ներկայացում»,- ասել է Երեւանի փոխքաղաքապետը։