Սաշիկ Սարգսյանի 22 միլիոնանոց գայթակղությունը

Սաշիկ Սարգսյանի 22 միլիոնանոց գայթակղությունը

Մի քանի օրից Վերաքննիչ դատարանը հրապարակելու է վճիռը՝ սկանդալային դատական գործընթացի շուրջ, որով նախկին «Արզնի» հանքային ջրերի գործարանի սեփականատեր Գևորգ Աֆանդյանը «ԱյԴի բանկից» (նախկին «Անելիք» բանկ), պահանջում է 22 միլիոն դոլար փոխհատուցում։ Այս գործի մասին շատ է գրվել, այն արդեն որակվել է որպես աննախադեպ՝ հայաստանյան բանկային համակարգի պատմության մեջ։ Խնդրի մասին տեղեկացված է նաև անձամբ վարչապետ Փաշինյանը։ Բայց մեր աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, ով, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Գևորգ Աֆանդյանի ընկերն է, գործի է դրել իր բոլոր կապերը՝ դատարանի որոշման վրա ազդելու և բանկից հիշյալ 22 միլիոն դոլարը կորզելու համար։ Փաստացի՝ գումարն այնքան մեծ է, որ նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչներն ամեն գնով փորձում են տիրանալ դրան։ Եվ պատահական չէ, որ շատերն այս վճռին սպասում են՝ հասկանալու համար, արդյո՞ք հեղափոխությունն իրոք ինչ-որ բան փոխել է մեր երկրում, մասնավորապես՝ դատական համակարգը բիզնես ու քաղաքական ազդեցություններից զերծ պահելու հարցում։