ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել

ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել

Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան: Այս մասին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից: Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը):