Թուրքիան Իդլիբում հեռահար «Փոթորիկ» է տեղակայել

Թուրքիան Իդլիբում հեռահար «Փոթորիկ» է տեղակայել

Թուրքիայի զինված ուժերը սիրիական Իդլիբ նահանգում T-300 Kasirga («Փոթորիկ») համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են տեղակայել: Իդլիբով անցնող այս տեխնիկայի կադրերը հրապարակել է IHA գործակալությունը, փոխանցում է Şarku'l Avsat պարբերականը: Տեսահոլովակում է հայտնվել բրեզենտով ծածկված նման երկու համալիր: Kasirga-ն  թուրքական բանակի ամենահզոր և հեռահար համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն են, որոնց տրամաչափը 302 մմ է, կրակի հեռավորությունը՝ մինչև 100 կմ: Այսպիսով, գտնվելով Իդլիբում, Kasirga-ն կարող է գրոհել թիրախներն այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Հալեպը, Համան և Լաթաքիան, որոնք վերահսկվում են սիրիական բանակի կողմից: Թուրքիան սկսել է ակտիվորեն ուժեղացնել իր ռազմական ներկայությունն Իդլիբում՝ սիրիական բանակի կողմից հունվար-փետրվար ամիսների ակտիվ գործողությունների ֆոնին: Փետրվարի 20-ին թուրքամետ գրոհայինները, բանակի հրետանու աջակցությամբ անցել են խոշոր հակահարվածի Նայրաբ բնակավայրի շրջանում, բայց հետ է մղվել սիրիական ուժերի և ռուսական ավիացիայի համատեղ գործողություններով: