Բրիտանուհին դատարանում խոստովանել է Սուրբ Պետրոսի տաճարը պայթեցնելու մտադրության մասին

Բրիտանուհին դատարանում խոստովանել է Սուրբ Պետրոսի տաճարը պայթեցնելու մտադրության մասին

Բրիտանուհին իրեն մեղավոր է ճանաչել Լոնդոնի Սուրբ Պետրոսի տաճարում և հյուրանոցներից մեկում ահաբեկչություն իրականացնելու մտադրության մեջ: Այդ մասին 36-ամյա Սաֆյա Ամիրա Շեյխը հայտնել է փետրվարի 21-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնական քրեական դատարանում տեղի ունեցած լսումների ժամանակ՝ տեղեկացնում է TASS-ը։ Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, որը տարածել է Սքոթլենդ-Յարդը, կինը, որն ապրում էր Լոնդոնի մերձակա Հեյս փոքր քաղաքում, իրեն մեղավոր է ճանաչել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու և ահաբեկչական հրապարակումներ տարածելու մեջ: Շեյխին առաջադրված մեղադրանքների համաձայն՝ նա կապեր է հաստատել մի մարդու հետ, որը կարող էր նրա համար պայթուցիկ սարք պատրաստել, ինչպես նաև ուսումնասիրել է տաճարն ու այն հյուրանոցը, որի անունը չի նշվում, իր ծրագրերն իրագործելու նպատակով: Դրա հետ մեկտեղ կինը պատրաստվում էր հավատարմության երդում տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Ինչպես փետրվարի 21-ին հայտարարվել է դատարանում, Շեյխը նաև Telegram-ի միջոցով ահաբեկչական փաստաթղթեր է տարածել 2019 թվականի օգոստոս և հոկտեմբեր ամիսների միջև ընկած ժամանակաշրջանում: Դատավոր Նայջել Սուինին, որը քննում է գործը, որոշում է կայացրել անցկացնել մեղադրյալի հոգեբուժական փորձաքննություն: Դրա արդյունքները պետք է հայտնի լինեն մինչեև ապրիլի 3-ը: Շեյխի դատավճռի հրապարակումը սպասվում է մայիսի 11-ին: Դատավճռին կինը սպասելու է բանտարկության մեջ։