Երեք տարվա ընթացքում ՄԻԱՎ-ից մահացել է 80 հազար ռուսաստանցի

Երեք տարվա ընթացքում ՄԻԱՎ-ից մահացել է 80 հազար ռուսաստանցի

Երեք տարվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 300 հազար դեպք, մահացել է 80 հազար ռուսաստանցի: Փետրուարի 21-ին Պետդումայում կլոր սեղանի ընթացքում նման տեղեկություններ է հայտնել ՁԻԱՀ-ի կանխարգելման և վերահսկման դաշնային գիտամեթոդական կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վադիմ Պոկրովսկին: Պոկրովսկին անհամաձայնություն է հայտնել առողջապահության նախարարության այն դիրքորոշմանը, որ Ռուսաստանում ՄԻԱՎ վարակի հետ կապված իրավիճակը կայունացել է և հակված է նվազման: «Դա ամենևին էլ այդպես չէ», - ասել է ակադեմիկոսը՝ հավելելով, որ եթե ինքը համաձայն լիներ դրան, ապա կարիք չէր լինի հավաքվելու՝ գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Պոկրովսկին նշել է, որ ՄԻԱՎ-ի դեմ հակավիրուսային թերապիայի համար պետությունը գնում է հնացած դեղեր, որոնք ունեն բազմաթիվ կողմնակի բարդություններ: Նա կոչ է արել ավելացնել բյուջեից հատկացվող միջոցները դեղեր գնելու համար, որպեսզի հիվանդները ստանան ժամանակակից բուժում: Այժմ, ՁԻԱՀ-ի կենտրոնի ղեկավարի խոսքով, կանխարգելման համար հատկացվում է տարեկան 180 միլիոն ռուբլի ամբողջ Ռուսաստանում: Ակադեմիկոսը կարծում է, որ հարյուր անգամ ավելին է պետք: