Մխիթարականը միայն այն է, որ Մանարյանն ապրեց բովանդակալից, երկար ու հրաշալի կյանք. Տիգրան Ներսիսյան

Սա մեծ կորուստ է մեր հայ ազգի համար, մեր մշակույթի համար։ Երվանդ Մանարյանը վառ անհատականություն էր և այն բացառիկ արվեստագետներից էր, որն ուներ նաև իր քաղաքացիական դիրքորոշումը։ Այս մասին այսօր Մանարյանի հոգեհանգստի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Տիգրան Ներսիսյանը։ Նա նշեց, որ Մանարյանը մեծ դեր է կատարել հայկական արվեստում և համոզված է, որ նրա հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի սրտում։