Թող ոչ մեկ չնեղանա, բայց Մանարյանին չեմ կարող համեմատել որևէ մեկի հետ. Վիգեն Ստեփանյան

Թող ոչ ոք չնեղանա, ես Մանարյանին չեմ կարող համեմատել որևէ մեկի հետ։ Այդ սերնդի, տարիքի արվեստագետները նախ և առաջ անհատականություն էին, ոչ ոքի նման չէին։ Նրանք կարողանում էին ստեղծել միայն իրենցը և հենց իրենցով էին իրենց ճանաչում։ Այս մասին այսօր Մանարյանի հոգեհանգստի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը։