Ամբողջ կյանքում իրեն չդավաճանեց. Ռուբեն Բաբայանը՝ Երվանդ Մանարյանի մասին

Մենք բոլորս շատ երջանիկ ենք, որ եղել ենք Երվանդ Մանարյանի ժամանակակիցները, որ հնարավորություն ենք ունեցել շփվելու իր հետ, ստեղծագործելու, լսելու իրեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայան։ Նա նշեց, որ Մանարյանն ազատ մտածող արվեստագետ էր, որը մշտապես զգում էր ժամանակի զարկերակը և հենց դրա համար միշտ շրջապատված է եղել երիտասարդներով։