«Ոչ»-ի և բոյկոտի քարոզը միտված են նույն վերջնարդյունքին. Ռուբինյան

«Որպեսզի ինչ-որ բան չլինի «սուպեր ինչ-որ բան», պետք է լինեն զսպումներ: Ընդ որում՝ վերջիններ կարող են լինել ինչպես թղթի վրա գրված, այսինքն՝ օրենքների, կարգավորումների ձևով, այնպես էլ չգրված: Գաղտնիք չէ, որ նախահեղափոխական Հայաստանում այդ զսպումները, առնվազն չգրված մասով, չկային»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: