Անտառտնտեսություններին 8 տրակտոր տրամադրեցինք. Էրիկ Գրիգորյան

Անտառտնտեսություններին 8 տրակտոր տրամադրեցինք. Էրիկ Գրիգորյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր փոխնախարար Վարդան Մելիքյանի և «Հայանտառի» տնօրենի ժ/պ Վահե Մացակյանի հետ 8 տրակտորներ տրամադրեցինք անտառտնտեսություններին՝ 10 միլիոն ծառ ծրագրի և հետագա տարիների անտառապատման և անտառվերականգնման աշխատանքների իրականացման համար»: