Դանիայում ունեցանք արդյունավետ շփումներ և հետաքրքիր քննարկումներ. Արարատ Միրզոյան

Դանիայում ունեցանք արդյունավետ շփումներ և հետաքրքիր քննարկումներ. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Դանիա կատարած այցից՝ կից հետևյալ գրառմամբ. «Դանիայի խորհրդարանի նախագահ Հենրիկ Դամ Քրիստենսենի հրավերով պաշտոնական այցով Դանիայում էինք։ Ունեցանք շատ արդյունավետ շփումներ և հետաքրքիր քննարկումներ, ձեռք բերեցինք լավ բարեկամներ։ Պայմանավորվեցինք սերտ համագործակցություն սկսել»։