Ապատիկ ընտրություններ Իրանում. ինչ սպասել հայ-իրանական հարաբերություններում

Իրանում անցկացվում են խորհրդարանական ընտրությունների երկրի համար բավականին բարդ ժամանակաշրջանում. երկրիրը կանգնած է մի շարք մարտհրավերների առաջ, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական ուղղություններում: Ուշագրավ է որ նախորդ խորհրդարանական ընտրությունները համընկան միջուկային համաձայնագրի ստորագրման հետ, այժմ լիովին այլ պատկեր ունենք. միջուկային համաձայնագիրն օդում կախված է, Իրանի դեմ նորանոր պաժամիջոցներ են սահմանվում, երկիրը բավականին բարդ սոցիալ տնտեսական իրավիճակում է հայտնվել, վերջին ամիսներն էլ աչքի ընկան բողոքի մի քանի ցույցերով: Ովքեր են մասնակցում ընտրություններին, ինչ ծրագրերն են նրանք առաջ քաշել, ինչ ակնկալիքներ ունի ընտրություններից Իրանի հանրությունը: Այս և մի շարք այլ հարցեր «Առաջին Լրատվական»-ը քննարկել է իրանագետներ Աննա Գևորգյանի և Արմեն Իսրայելյանի հետ: