Երևանում կանցկացվեն Թբիլիսիի օրեր

Երևանում կանցկացվեն Թբիլիսիի օրեր

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ զրուցակիցները բարձր են գնահատել Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ միևնույն ժամանակ նշելով, որ բարեկամ քաղաքների միջև գործակցությունն ընդլայնվելու և խորանալու մեծ ներուժ ունի: Քաղաքապետ Մարությանը և դեսպան Սագանելիձեն քննարկել են նաև այս տարվա ամռանը Երևանում Թբիլիսիի օրերի անցկացմանը վերաբերող հարցեր: