Վարչապետի ու նախագահի կողմից ուշադրության արժանանալը պարտավորեցնող է. Արթուր Ալեքսանյան

«Այս պահին իմ ցանկությունը օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն դառնալն է, բայց ամեն մի տիրող իր տեղը ունի։Այս մասին  լրագրողների հետ զրույցում նշեց հունահռոմեական ոճի ըմբիշ, արդեն Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ «Արդեն չեմ հիշում ՝ քանի անգամ եմ 10 լավագույնների մեջ, սակայն ամեն անգամ ինձ համար պատիվ է լինել մեր երկրի լավագույն մարզիկների շարքում, քանի որ բոլորդ էլ գիտեք՝ մեր երկիրը սպորտային երկիր է։ Ուշադրությունն էլ շատ կարևոր է մարզիկի համար։ Մարզիկը պետք է զգա, որ ինքը ուշադրության կենտրոնում է»,-նշեց մարզիկը: