Շվեյցարիայի նախագահն իր ծնունդին հրավիրել է իր հետ նույն օրը ծնված բոլոր համաքաղաքացիներին

Շվեյցարիայի նախագահն իր ծնունդին հրավիրել է իր հետ նույն օրը ծնված բոլոր համաքաղաքացիներին

Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան իր ծննդյան 60-րդ տարեդարձին հրավիրել է երկրի բոլոր այն քաղաքացիներին, որոնք ծնվել են նույն օրը: Այդ մասին հայտնել է The Local-ը: Հանդիսության մասնակիցները պետք է գրանցվեն նախագահի կայքում և տրամադրել իրենց անձնագրի պատճենը: Մայիսի 14-ին լրանում է Շվեյցարիայի նախագահի 60 տարին: Ինչպես նշում է The Local-ը, 1960 թվականին երկրում ծնվել է 94 հազար 372 երեխա, հետևաբար, օրական միջին հաշվով լույս աշխարհ է եկել շուրջ 260 շվեյցարացի, մոտավորապես այդքանն իրավունք ունեն ներկա գտնվել նախագահի հոբելյանին: Առայժմ Սոմարուգան չի հրապարակել տոնակատարության մանրամասները: Միայն հայտնի է, որ հանդիսությունն անցկացվելու է Բեռնից ոչ հեռու: Նշենք, որ Սիմոնետա Սոմարուգան Շվեյցարիայի նախագահի պաշտոնն ստանձնել Է 2020 թվականի հունվարի 1-ին: