«Սատանան տանի, սա ի՞նչ էր»․ Թրամփը քննադատել է «Մակաբույծներ» ֆիլմին «Օսկար» շնորհելը

«Սատանան տանի, սա ի՞նչ էր»․ Թրամփը քննադատել է «Մակաբույծներ» ֆիլմին «Օսկար» շնորհելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ամերիկյան կինոակադեմիան՝ «Մակաբույծներ» հարավկորեական ֆիլմին «Օսկար» շնորհելու համար: «Տեսաք, թե որքան վատն էր այս տարի Ակադեմիայի մրցանակը»: Տարվա լավագույն ֆիլմ դարձավ հարավկորեական ֆիլմը: Սատանան տանի, սա ի՞նչ էր», - հայտարարել է Թրամփը փետրվարի 20-ին Կոլորադոյում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ: «Մենք բազմաթիվ առևտրային խնդիրներ ունենք Հարավային Կորեայի հետ: Եվ նրանք Հրվ Կորեային տալիս են տարվա լավագույն ֆիլմը: Դա նորմա՞լ է »: Որպես այլընտրանք Թրամփն առաջարկել է վերադարձնել դասական հոլիվուդյան ֆիլմերը՝ «Քամուց քշվածները» և «Սանսեթ պուրակը»: Հանդիսատեսը ողջունել է նախագահի ելույթը: https://twitter.com/ClaudiaKoerner/status/1230655162139791364?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1230655162139791364&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Fnews%2F2020%2F02%2F21%2Fchto-chert-poberi-eto-bylo-tramp-raskritikoval-prisuzhdenie-oskara-parazitam