Երբ ասում էինք գերվարչապետությունը հենց իրեն է վնաս, մեզ ասում էին՝ հայ ժողովուրդը թագավոր է սիրում

«Մամուլի հետ սուրճ» հաղորդման փետրվարի 21-ի հյուրը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն է։ Մեր զրուցակիցն անդրադարձավ ընթացիկ ներքաղաքական զարգացումներին, խոսեց ատելության խոսքի տարածման վտանգների մասին.«Ստացվել է մի իրավիճակ, երբ մարդիկ անձնական կյանքում անհաջողութուն ունենալու մեղավորներին փնտրում են «սևերի» դաշտում։ Բայց հասարակությունը երկու գույնի բաժանել չի կարելի։ Երեք միլիոն հայություն կա Հայաստանում, եթե սա էլ պառակտենք, ինչի՞ կհասնենք»։ Պատգամավորի դիտարկմամբ՝ եթե վրեժ պետք է լուծենք ապագա սերունդների բարեկեցության հաշվին, ապա նախորդներից ոչնչով չենք տարբերվելու։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում