Իշխանությունը չի հստակեցրել, թե ինչպիսի Սահմանադրական դատարան է ուզում

Հանրաքվե անցկացնելու որոշումը հիմնավորվում է նրանով, որ տվյալ կառույցի նկատմամբ՝ և մասնավորապես այս 7 անդամների նկատմամբ՝ հանրային վստահություն չկա։ Սահմանադրագետ Վարդան Այվազյանը գտնում է, որ Սահմանադրական դատարանը բացարձակապես հանրային վստահություն ունենալու անհրաժեշտություն չունի, որովհետև իր գործառույթներն հանրության հետ ամենօրյա շփումների շրջանակներում չեն, և «հանրային  վստահության խնդիր» կոչվածը պետք է ընդամենը դիտարկել որպես քաղաքական շահարկում։ Ապրիլի 5-ին ՀՀ քաղաքացիները կպատասխանեն այն հարցին թե ինչ Սահմանադրական դատարան չենք ուզում ունենալ։ Իսկ ի՞նչ ՍԴ ենք ուզում ունենալ, արդյո՞ք գիտենք, կամ արդյո՞ք ներկայիս իշխանությունը այդ հարցի պատասխանը հստակեցրել է։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանի հետ: