Քուվեյթը դադարեցրել է ծովային և օդային հաղորդակցությունն Իրանի հետ

Քուվեյթը դադարեցրել է ծովային և օդային հաղորդակցությունն Իրանի հետ

Քուվեյթի նավահանգստային վարչությունը դադարեցրել է Իրանից և Իրան ուղևորափոխադրումները երկրի նավահանգիստներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերից հետո: Այդ մասին հայտնել Է Քուվեյթի KUNA գործակալությունը: «Այս որոշումը նախազգուշական միջոց է ուղևորների վրա հիվանդության հնարավոր տարածումը կանխելու նպատակով»,- ասված է վարչության հայտարարության մեջ: Ավելի վաղ Քուվեյթի Kuwait Airways ազգային փոխադրողը դադարեցրել է թռիչքներն Իրան: Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 20-ին հայտարարել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքերի մասին Կում և Արաք քաղաքներում: Բոլոր երեք վարակվածներն էլ իրանցիներ են: Դրանից մեկ օր առաջ իշխանությունները հայտնել էին Կումում կորոնավիրուսից մահվան երկու դեպքի մասին: