Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2236-ի

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2236-ի

Չինաստանում հաստատվել է Covid-19 կորոնավիրուսով վարակման 75 հազար 465 դեպք, 2 236 մարդ մահացել է: Այս մասին հայտնել է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեն: Նախիօրեին երկրում հիվանդացածների թիվն ավելացել է 889-ով, մահացածներինը՝ 118-ով: Նրանցից հիվանդության էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել է 115 մարդ: Հիվանդանոցներում բուժումը շարունակում է 54 հազար 960 մարդ, ավելի քան 11,6 հազարի վիճակը գնահատվում է ծանր: 18,2 հազարից ավելի մարդ ապաքինվել և դուրս Է գրվել բուժհիմնարկներից: