ԵՄ առաջնորդները կոչ են արել դադարեցնել Իդլիբում ռազմական գործողությունները

ԵՄ առաջնորդները կոչ են արել դադարեցնել Իդլիբում ռազմական գործողությունները

Եվրամիության երկրների ներկայացուցիչները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի Իդլիբ նահանգում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ համապատասխան հայտարարությունն արվել է Բրյուսելում, ԵՄ գագաթնաժողովի նիստի շրջանակներում։ 27 երկրների առաջնորդներն անընդունելի են անվանել սիրիական ռեժիմի և նրա կողմնակիցների հարձակումը Իդլիբում։ «Եվրամիությունը կոչ է անում բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործոողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։