ՊԵԿ նախագահի շնորհակալությունը. 26 տարեկան Նարեկ Զաքարյանը՝ արտահերթ կապիտան. «Ժամանակ»

ՊԵԿ նախագահի շնորհակալությունը. 26 տարեկան Նարեկ Զաքարյանը՝ արտահերթ կապիտան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացրել էինք, որ անցած տարի ընդամենը 4 ամսում ՊԵԿ գլխավոր օպերլիազորից պետի տեղակալ դարձած Սերժ Սարգսյանի օգնականի թոռը, ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վարչության պետ Տիգրան Զաքարյանի որդին՝ Նարեկ Զաքարյանը, ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ավելի ցածր օղակում որպես տեսուչ։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն, չի թողել, որ կրտսեր Զաքարյանը նեղվի պաշտոնի իջեցումից, և օրերս մեկ այլ հրամանով Նարեկ Զաքարյանին շնորհվել է հարկային ծառայողի կապիտանի կոչում։ Համեմատության համար նշենք, որ ՊԵԿ երկարաբնակ աշխատողները այս կոչմանը չեն հասնում անգամ 10 և ավելի տարի ՊԵԿ-ում աշխատելուց հետո։ Հենց այս փաստը վրդովեցրել է ՊԵԿ բազմաթիվ աշխատողների, որ 26 տարեկան երիտասարդը կարող է արտահերթ կապիտանի կոչում ստանալ, իսկ իրենք՝ ոչ։ Նշենք, որ կոչումը ենթադրում է աշխատավարձի հավելագրում, դե իսկ ՊԵԿ-ում նաև հսկայական պարգևավճարներ։ Ասում են՝ Անանյանը այսպիսով իր շնորհակալությունն է հայտնել Զաքարյաններին, որոնց էլ նա է պարտական»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: